ՀՀԿ-ն հեռուստաընկերությու՞ն է բացելու. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ ըստ էության չի հերքել տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն է բացելու։ Նա ասել է, որ առայժմ նման որոշում չկա, հենց լինի որոշում, այդ մասին կասվի։ Բայց վատ բան չէ, որ լինի։ Օրինակ, կարող են քաղաքական բոլոր ուժերն ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ։ Դեռ չկա նմանատիպ որոշում։
Ասում են նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։