3087 դիտում
20:26 18-02-2014
Դուռը բացելու համար փրկարարները օգտագործեցին պարան ու հատուկ տեխնիկա
Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 17.30- ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի 50/7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գալոյան Սեդանուշին պատկանող բնակարանի դուռը բացելու համար հրշեջ փրկարարները պարանով 5-րդ հարկում գտնվող հարևանի բնակարանից իջել են նշված բնակարան, որը գտնվում է 4-րդ հարկում և հատուկ կտրող գործիքի օգնությամբ բացել են բնակարանի դուռը:
Դեպքի վայրում աշխատել են թիվ 1 հրշեջ-փրկարարները` հրշեջ- փրկարարական դասակի հրամանատար Գիո Միրզոյանի գլխավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3122 դիտում
22:36 29-05-2022
Նիկոլականները Արտակի գրառումն օգտագործեցին իրենց ճղճիմ ու մանր նպատակներով. Ռուբեն Մելիքյան
3653 դիտում
22:28 27-01-2019
Դավիթ Գևորգյան. Մելիքգյուղ–Միջնատուն ճանապարհահատվածը բացելու համար տեխնիկա է աշխատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ