1691 դիտում
12:31 16-01-2014
Վրաստանի ՊՆ-ը հերքել է ռուսական կործանիչների համար իր օդային տարածքը բացելու տեղեկությունը
Վրաստանի պաշտպանությնան նախարարությունը չի հաստատել 2 օր առաջ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, համաձայն որի Վրաստանը թույլ է տվել ռուսական կործանիչներին անցնել իր օդային տիրույթով:
Հայտարարության մեջ նշվում է. «Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ հունվարի 10-ին դեպի Հայաստան ուղևորվող ռուսական կործանիչներն և բեռնատար ինքնաթիռ անցել են Թբիլիսիի վրայով: Օդային կարգավարները, որոնք լիովին վերահսկում են Վրաստանի ողջ օդային տարածքը, Թբիլիսիի վրայով թռչող ռուսական կործանիչների թռիչք չեն արձանագրել: Չի հաստատվում նաև տեղեկություն, ըստ որի հունվարի 20-ին ծրագրվում է ևս մեկ անգամ Վրաստանի օդային տարածքը բացել ռուսական կործանիչների համար»:
Հունվարի 14-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը [url=http://http://shamshyan.com/hy/article/140114154654/]տեղեկություն էր տարածել[/url], որ հունվարի 20-ին Վրաստանի օդային տիրույթը բաց կլինի ռուսական CУ-27 կործանիչների 1 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի համար: Ենթադրվում է, որ հարցն արդեն համաձայնեցվել է վրացական և ռուսական կողմերի միջև:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
11:29 06-10-2015
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական կործանիչների կողմից իր օդային տարածքը կրկին խախտելու մասին
1748 դիտում
14:53 06-10-2015
Թուրքիայի օդային տարածք ռուսական կործանիչների հայտնվելը ՆԱՏՕ-ն պատահականություն չի համարում
Այս բաժնից
832 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1327 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1321 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել