«Պենյարոլ»-ը հակահայկական պահանջների պատճառով հրաժարվել է Ադրբեջանի հովանավորությունից
Ուրուգվայական «Պենյարոլ» ակումբի նախագահի բոլոր թեկնածուները միաձայն դեմ են քվեարկել, որ Ադրբեջանը դառնա ակումբի գլխավոր հովանավորը:
Նախկինում Ադրբեջանը փորձել էր ֆինանսական օժանդակություն ցուցաբերել արգենտինական «Սան Լորենսո» ակումբին, սակայն դրա դիմաց պահանջել էր ակումբից հեռացնել ծագումով հայ աշխատակիցներին, ինչպես նաև մարզաշապիկին տեղադրել «էթնիկ հայեր գոյություն չունեն» արտահայտությունը: Արգենտինական ակումբը հրաժարվել էր Ադրբեջանի հովանավորությունից, շեշտելով որ այդ երկիրն օգտագործում է սպորտը մարդու իրավունքների խախտման և ռասիսատական հայտարարություններ տարածելու համար:
Ուրուգվայի հայկական ազգային կոմիտեն հայտնել է, որ Ուրուգվայի ամենահեղինակավոր ակումբի նախագահի բոլոր թեկնածուները որոշել են հրաժարվել Ադրբեջանի հովանավորությունից:
Նախագահի թեկնածուներից Մարսելո Արեկոն զարմանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնվել է նման պայմաններով առաջարկ ընդունել Ադրբեջանից: