211652_close_icon
views-count1425 դիտում article-date 12:15 25-02-2014

Թուրք ըմբիշը հակահայկական արտահայտությունների պատճառով կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելու իրավունքից

Թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը հակահայկական հայտարարություններ անելու պատճառով կարող է զրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, գրում է[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=10&cur_news=419] Ermenihaber.am[/url] կայքը: FILA-ն (միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա) թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփի գործը քննության կառնի փետրվարի 28-29 Հռոմում կայանալիք գործադիր խորհրդի ժողովի ժամանակ: FILA-ի 2013 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Քայաալփը որակազրկվել էր 6 ամսով: Սակայն FILA-ում Թուրքիայի ներկայացուցիչներին հաջողվել էր պատիժը հետաձգել, որպեսզի ըմբիշը կարողանա մասնակցել Հունգարիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարողներին թուրք ըմբիշը թվիթերյան գրառումներում գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում…», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ, ստոր հրոսակներ» և այլն: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=10&cur_news=419]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր