«Պենյարոլ»-ի երկրպագուները սպառնալիքներով նամակներ են ուղարկել «Նասիոնալ»-ի ֆուտբոլիստներին
Ուրուգվայական «Պենյարոլ» ակումբի երկրպագուները «Նասիոնալ»-ի հետ կայանալիք դերբիից առաջ սպառնալիքներով նամակներ են ուղարկել մրցակից թիմի ֆուտբոլիստներին:
Նման նամակներ ստացել են «Նասիոնալ»-ի ֆուտբոլիստներ՝ Կառլոս դե Պենան, Նիկոլաս Պրիետոն, ինչպես նաև գաստոն Պերեյրոն: Բացի այդ, անհայտ անձինք վերոնշյալ ֆուտբոլիստների տների պատերի վրա սպառնալիքներ պարունակող գրառումներ են կատարել: Տուժողները միջադեպի առնչությամբ դիմել են ոստիկանություն: