Հետազոտողների տվյալներով, 1990 թվականից աշխարհում կյանքի միջին տեւողությունը ավելացել է 6 տարով, գրում է Lancet բժշկագիտական պարբերականը:
Ուսումնասիրության համաձայն` զարգացած երկրներում նվազել է քաղցկեղային եւ սրտային հիվանդությունների հետեւանքով մահացածների թիվը:
Բացառություն են կազմում աֆրիկյան երկրները, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածության հետեւանքով կյանքի միջին տեւողությունը կրճատվել է 5 տարով: