4111 դիտում
16:18 24-12-2018
Հարուստները 9 տարով ավելի երկար են ապրում աղքատներից. բելգիացի գիտնականներ
Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են «մահվան նկատմամբ բելգիացիների հավասարության կամ անհավասարության» հարցը: Այդ մասին հայտնել է Soir թերթը:
Անցկացված հետազոտությունների տվյալներով՝ ունևոր դասերի և չունևոր բնակչության առողջական վիճակի տարբերությունները պերճախոս կերպով վկայում են այն հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է լինել հարուստ ու առողջ», այն է՝ աղքատների կյանքի տևողությունը 6,6 տարով կարճ է կանանց և 9,1 տարով՝ տղամարդկանց վերաբերմամբ:
Համեմատելով բոլոր բելգիացիների անձնական տվյալները, որոնք 1991 թվականից մինչև 2016 թվականները մտցված են բնակչության ազգային գրանցամատյանում, ուսումնասիրելով 1991, 2001 եւ 2011 թվականների մարդահամարի արդյունքներն ու մահվան վկայականների արխիվը, հետազոտողներն հսկայական տարբերություններ են արձանագրել սոցիալական խմբերի միջև. մարդիկ, ովքեր ավելի լավ սոցիալ-տնտեսական դիրք են գրավում, ստացել են ավելի բարձր մակարդակի կրթություն և ունեն ավելի որակյալ կացարան, զգալիորեն ավելի երկար են ապրում, երբեմն՝ մեկ տասնամյակով, քան նրանք, ովքեր գտնվում են սոցիալական սանդղակի մյուս ծայրում։
Նմանատիպ նյութեր
1938 դիտում
21:44 08-02-2014
Էմոցիաները զսպող մարդիկ ավելի երկար են ապրում. գիտնականներ
2688 դիտում
19:49 11-11-2016
Հռոմի պապը ներողություն է խնդրել աղքատներից
1561 դիտում
20:46 18-12-2014
Կյանքի միջին տեւողությունը ավելացել է 6 տարով. գիտնականներ
Այս բաժնից
3619 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում