1782 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
Հատված՝ «Առավոտ» թերթի խմբագրականից.
«Կփոխվի Սահմանադրությունը, թե ոչ՝ կուսակցությունները թերևս պետք Է մտածեն, թե ում են նրանք «գործուղում» խորհրդարան։ Թե կիսանախագահական և թե խորհրդարանական մոդելի դեպքում Ազգային ժողովի դերը հսկայական Է, իսկ քաղաքացիների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ ձևավորվում Է պատգամավորների մտավոր մակարդակի գնահատականներից։ Այս պահին օրենսդիրների մեծ մասի մակարդակը ահավոր ցածր Է։
Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններ օգտվելու այդ ոեսուրսից։ Պարտադիր չէ՝ մարդիկ պատգամավոր դառնան զոռբայությամբ, բռնությամբ կամ փողով։
Երեկ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում Էր ընդունել՝ իր հայհոյախառն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին։ Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք Է, ոչ պաղ։ Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում Է իր քյաբաբնոցներում»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
10:13 08-04-2015
«Հաղթել-հաղթել» մոդելը կիրառելու համար պետք է հոգևոր և մտավոր ավելի բարձր մակարդակ. «Առավոտ»
2294 դիտում
17:03 10-09-2016
Գերմանիայում իսլամիստների կողմից սպառնալիքի մակարդակն առավել բարձր է, քան երբևէ. ՆԳ նախարար
3763 դիտում
15:45 27-02-2020
Հայաստանը աղքատության ամենացածր մակարդակն ունի. միջին անվանական աշխատավարձն աճել է 5.8 %-ով. վարչապետ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը