Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Արտաշատում
Արարատի մարզում Կոմիտասի անվան քառյակը ելույթ է ունեցել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:
Համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145 ամյակին: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը մարզի չորս տարածաշրջանի մտավորականներով լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Կոմիտասի կյանքը, ուսումնառության տարիները, խոսեց նրա աստվածատուր տաղանդի մասին:
Քառյակը ելույթ ունեցով Կոմիտասի ստեղծագործություններով, նաեւ կատարեց Հենդելի ստեղծագործություններից:
Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը: