211652_close_icon
views-count1431 դիտում article-date 16:46 11-12-2014

Կոմիտասի անվան պետական լարային քառյակը համերգային շրջագայություն է կատարել Ճապոնիայում

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ը Ճապոնիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, «Ճապոնիա-Եվրասիա» ընկերության հետ համագործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ համերգային շրջագայությամբ Ճապոնիայում էր գտնվում Կոմիտասի անվան պետական լարային քառյակը` իր հոբելյանական 90-րդ տարեդարձի առիթով: Քառյակի առաջին համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի եկեղեցու սրահում՝ համալսարանի երգչախմբի հետ համատեղ, որն առաջին անգամ էր կատարում հայ եկեղեցական երգեր: Այնուհետև քառյակը համերգներ ունեցավ Օսակա, Նագոյա, Մուսաշինո, Տոկորոզավա քաղաքներում: Դեկտեմբերի 9-ին Տոկիոյի «Տականավա Սիվիք Հոլ» սրահում տեղի ունեցած եզրափակիչ համերգի ընթացքում քառյակին միացավ նաև ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան: Երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները: Երաժշտասերների թվում էին Ճապոնիայի կառավարության անդամներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, գիտության և կրթության ոլորտի մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քառյակի բոլոր համերգները հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացան:

Նմանատիպ նյութեր