Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել
Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչակա խմբավորման շարքերում կռվող հերթական ադրբեջանցի մոջահեդն է սպանվել:
Ինչպես հաղորդում է Apa գործակալությունը, Ռուսլան Ալիևը սպանվել է սիրիական Իդլիբ քաղաքի մոտակայքում տեղակայված Վադի-դայֆ ռազմական բազայի համար ահաբեկիչների և կառաարական զորքերի միջև 2 օր ընթացած դաժան մարտերի ժամանակ, մարտի արդյունքում ռազմաբազան անցել է ահաբեկիչների վերահսկողության ներքո: