Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել
Սիրիայում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինված խմբավորումների շարքերում կռվող հերթական ադրբեջանցին է սպանվել:
Ադրբեջանական Apa գործակալությունը նշում է, որ սպանվածը Ադրբեջանի Էրկիվան գյուղի բնակիչ Մուստաֆաև Դավիդ օղլուն է: Օրեր առաջ սիրիական բանակի կողմից սպանվել էր Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի՝ Ռամիզ Աղասեֆ օղլու Աբդուլաևը:
Սիրիայի ատերազմի սկսման օրից մինչ օրս սպանվել է մի քանի հարյուր ադրբեջանցի զինյալ, որոնց մեծ մասի լուսանկարները մոջահեդները հրապարակել են համացանցում: