Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է ոչնչացվել
Սիրիայի Շամա շրջանում երկրի կառավարական զորքերի գործողությունների արդյունքում սպանվել է «Մուհամեդ» մականվամբ հերթական ադրբեջանցի գրոհայինը: Մոջահեդները վերջինիս լուսանկարը տեղադրել են համացանցում:
Սպանված ադրբեջանցու անունը չի նշվում:
Սիրիայում իրավիճակի սրացումից հետո Սիրիա են մեկնել շուրջ 500 ադրբեջանցիներ, ովքեր կռբվում են տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Մինչ օրս Սիրիայի մարտերում 100-ից ավելի ադրբեջանցի է սպանվել: