ԵՄ գագաթաժողովում կուսումնասիրվի Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, սակայն չեն մեղմվի պատժամիջոցները. ԶԼՄ-ներ
ԵՄ-ը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք նիստում վերանայելու է օրակարգում դրված գլխավոր թեմաներից երկուսը՝ Ուկրաինայի իրավիճակը և Ռուսաստանի տնտեական ճգնաժամը, սակայն, ինչպես փոխանցում է Unian գործակալությունը, չի պատրաստվում մեղմել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ:
Նրա խոսքով՝ չնայած ոչ ոք չի ցանկանում, որ Ռուսաստանն ընկնի տնտեսական խորը ճգնաժամի մեջ, այնուամենայնիվ, ինչպես և սպասվում է, գագաթաժողովում կհաստատվեն ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: