Վան Գալը անակընկալի է եկել
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի հասկանում, թե ինչ պատճառով է ճանաչվել Հոլանդիայի տարվա լավագույն մարզիչ: Նրա խոսքերով այդ կոչմանը ավելի արժանի հավակնորդներ կային:
Հիշեցնենք, որ վան Գալի գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
«Հոլանդիայի հավաքականը երրորդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում, բայց մեր երկրում տարբեր մարզաձևերում բազմաթիվ աշխարհի և օլիմպիական չեմպիոններ կան: Միգուցե, այս մրցանակը ինձ հանձնվեց, քանի որ լրատվամիջոցները շատ լուսաբանեցին իմ գործունեությունը: Ես նույնիսկ չէի ցանկանում այցելել մրցանակաբաշխությանը, քանի որ մտածում է, որ չեմ հաղթի: Բայց հետո որոշեցի, որ պետք է ներկա գտնվեմ միջոցառմանը, քանի որ ամեն դեպքում հանդիսանում եմ մրցանակի հավակնորդներից մեկը»,- վան Գալի խոսքերը մեջբերում են հոլանդական լրատվամիջոցները: