26462 դիտում
18:21 17-12-2014
Նոր մանրամասներ Հրազդանի կիրճում Քաղավիացիայի նախկին պետի 26-ամյա որդու ինքնասպանության փաստով
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցեած, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Երևան-ՀԷԿ 3-րդ ենթակայանի պահակակետում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, Շենգավիթի և Կենտրոնական բաժինների ոստիկանապետերը և քննչական վարչության քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները նշված պահակատան մահճակալին հայտնաբերել են Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 16 շենքի բնակիչ, 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին՝ պարանոցի մասում ստացած հրազենային վնասվածքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Քաղավիացիայի վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին էր, ով ամուսնացած էր, կինն ու երեխաները բնակվում են ՌԴ-ում, իսկ ինքը բնակվում էր մոր հետ:
Նա նախկինում աշխատել է օդաչու, սակայն ինչ-ինչ պատճառներով աշխատանիքից ազատել էին, որից հետո դառել էր գործազուրկ:
Պահակատանը հայտնաբերվել է նաև 16մմ տրամաչափի որսորդական հրացան, որով էլ Ս. Մարգարյանը ինքնասպան է եղել: Քննչական վարչությունը առգրավել է նաև հրացանը: