211652_close_icon
views-count54923 դիտում article-date 16:29 21-01-2022

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա նկատմամբ յուրացում կատարելու փաստով քրեական գործ էր հարուցվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի  52-ամյա տնօրենը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:

Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել,  որը դատախազությունը ստացել էր  Արարատի մարզպետից,  որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ  Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ  նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով: Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին  Անուշ Դ.-ն  այցելում է  որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:

 Այդ օրը՝  ժամը 11:40 –ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ  «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:

 Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր