211652_close_icon
views-count886 դիտում article-date 19:24 17-12-2014

Չինաստանի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»

Չինական «Բեյցզին Գոան» ակումբի կիսապաշտպան Չժանգ Սիչժեն իր կարիերան կշարունակի գերմանական «Վոլֆսբուրգ»-ում: Ինչպես հայտնում է «գայլերի» պատոնական կայքը, կողմեր միջև 2,5 տարվա պայմանագիր է կնքվել: 23-ամյա ֆուտբոլիստը իր նոր թիմին կմիանա առաջիկա ձմռանը: Հարկ է նշել, որ Սիչժեն երկու անգամ ճանաչվել է Չինաստանի լավագույն ֆուտբոլիստ: «Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Վոլֆսբուրգ»-ում: Այն Գերմանիայի և աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Սա ինձ համար մեծ մարտահրավեր է, բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Չինաստանը հպարտանա ինձանով»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է գերմանական թիմի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր