«Ատլետիկո»-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսպաշտպան Ժոզուա Գիլավոգին, ով չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում, իր կարիերան կշարունակի «Վոլֆսբուրգ»-ում:
Նշվում է, որ գերմանական ակումբը ֆրանսիացի խաղացողի համար 15 մլն եվրո է վճարել:
Հիշեցնենք, որ հենակետային կիսապաշտպանը «Սենտ Էտիեն»-ից մադրիդյան ակումբ էր տեղափոխվել 2013 թվականի ամռանը: «Ատլետիկո»-ն Գիլավոգիի տրանսֆերի համար 12 մլն եվրո էր վճարել ֆրանսիական ակումբին: