Անգլիայի գավաթ. «Արսենալ»-ը ջախջախեց «Քովենթրի»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ. տեսանյութ
Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի` «Արսենալ» - «Քովենթրի» հանդիպումը:
Առաջին խաղակեսում «զինագործների» հարձակվող Լուկաս Պոդոլսկին ձևակրեպեց դուբլ: Հատկանշական է, որ Պոդոլսկին երկու դեպքում էլ աչքի ընկավ իր հայրենակիցներ` Պեր Մերտեզակերի և Մեսութ Օզիլի փոխանցումներից հետո: Խաղավերջում «Արսենալ»-ը անցկացրեց ևս երկու արդյունավետ գրոհ: Օլիվիե Ժիրուն հաշիվը դարձրեց 3:0, իսկ Սանտի Կասորլան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Արսեն վենգերի սաները դուրս եկան 1/8 եզրափակիչ փուլ:
«Արսենալ» - «Քովենթրի»`4:0
Գոլեր`Պոդոլսկի 15', 27', Ժիրու 84', Կասորլա 89'