211652_close_icon
views-count35925 դիտում article-date 21:02 09-04-2015

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Գետիկ գետը գրոհել է 15-ից ավելի տներ. դեպքի վայրում է Կոտայքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր գյուղ վարչական տարածքում: Ձնհալի պատճառով Գետիկ գետը վարարել և իրենով է արել գրեթե 15-ից ավելի գյուղացիների տներ: Օպերատիվորեն գյուղ է ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով տեղում ղեկավարում է աշխատանքները, սակայն այս պահին հատուկ տեխնիկայով, տրակտորներվ փորձում են ջրի հունը կանգնեցնել: Ջուրը լցվել է գյուղացիների ոչ միայն տները, այլ նաև գոմերը: Գյուղացիները կարողացել են անասունների մի մասը գոմից դուրս հանել: Թե ինչքան է կազմում վնասի չափը, այս պահին դժվար է ասել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ իրավիճակի մասին արդեն տեղեկությունը փոխանցել է Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, վերջինս էլ տեղեկությունը փոխանցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում են նաև « էլեկտրացանց»-ի, «Գազ»-ի, տեղի Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության վարչության և գյուղապետարանի պաշտոնյաները: Մանրամասները՝ քիչ ուշ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր