211652_close_icon
views-count1485 դիտում article-date 21:15 16-12-2014

Տավուշի մի քանի համայնքներում մինի-ֆերմաներ են ստեղծվել

Այսօր՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ աշխատանքային կարգով քննարկվեցին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի իրականացրած ծրագրերը և այն անելիքները, որոնք հիմնականում նախատեսված են կատարվել 2015 թվականի ընթացքում: Հայտնի է, որ հիմնադրամը գործում է համաձայն շրջանակային պայմանագրի, որը դեռևս 2011 թվականին ստորագրվել է ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը Սեն նահանգի միջև: Ծրագրերը միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նպատակ ունենալով զարգացնել անասնապահությունը մարզում ամբողջությամբ, ստեղծվել է անասնապահական համալիր Լուսաձոր համայնքում , հիմնվել են նաև մինի-ֆերմաներ տարբեր համայնքներում: Արդեն գործում են Նավուրի և Կիրանցի մինի-ֆերմաները, կառուցվել և պատրաստ են Գանձաքարի և Գոշի ֆերմաները: Քննարկման փուլում է, թե 2015 թվականին որ համայքներում է նպատակահարմար կառուցել նմանատիպ ֆերմաներ: Քանի որ հիմնադրամը ունի նաև այգիների ստեղծման, արոտների զարգացման բաղադրիչներ, ապա քննարկվեցին նաև 2015 թվականին դրանց զարգացման ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր