Ջերմուկ քաղաքում կեղտաջրերի մեխանիկական նոր կայան կգործարկվի
Դեկտեմբերի 17-ին Ջերմուկ քաղաքում տեղի կունենա կեղտաջրերի մեխանիկական նոր կայանի գործարկման արարողությանը:
Կայանը կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:
Ծրագրի նպատակն է` ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը:
Ծրագրի հիմնական նպատակն է մոտ 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը` խմելու ջրի մատակարարման տևողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելին քան 14 ժամ, ինչպես նաև ապահովելու ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: