211652_close_icon
views-count439 դիտում article-date 10:15 10-08-2024

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոնտանայի նահանգի Բիլինգս քաղաքում մեխանիկական անսարքության պատճառով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ուրբաթ վայրէջք է կատարել Մոնտանայի նահանգի Բիլինգս քաղաքում մեխանիկական անսարքության պատճառով, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը։
Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռի մեխանիկական անսարքությունը կապված չէ անվտանգության որեւէ այլ հարցի հետ։

Հյատնի չէ, թե արդյոք նախատեսվում էր ի սկբանե վայրէջք կատարել Բիլինգսում կամ Բոզմանում, որտեղ Թրամփը պետք է ելույթ ունենար բարեգործական ընթրիքում եւ հանրահավաքում։
Նրա նախընտրական շտաբի հաղորդակցությունների գծով փոխտնօրեն Մարգո Մարտինն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ ԱՄՆ նախագահի թեկնածուի ինքնաթիռից։

«Ես հենց նոր վայրէջք կատարեցի մի շատ գեղեցիկ վայրում, Մոնտանայում, որն այնքան գեղեցիկ է նայվում վերեւից, եւ դու պարզապես նայում ես ներքեւ, եւ այդպես էլ պետք է լինի»,- ասում է Թրամփը տեսանյութում։ Նա նաեւ քննադատել է իր ընդդիմախոսին՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։

Նմանատիպ նյութեր