726 դիտում
18:32 16-12-2014
«Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար»
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, www.fyca.net) նախաձեռնել է բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ ս/թ. դեկտեմբերի 22-ին օգնություն է ցուցաբերվելու Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին:
Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի 1200 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ եւ ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք անցնելով դժվարին եւ վտանգավոր պայմանների միջով՝ հաստատվել են Հայրենիքում: Նրանց կենսապայմանները բարվոք չեն, բացակայում են անհրաժեշտ կենցաղային պայմաններ, տրանսպորտի խնդիրը նույնպես դեռեւս չլուծված առաջնային խնդիրների շարքում է: Այս ամենի հետ մեկտեղ Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքներն ունեն նաեւ հասարակական-քաղաքացիական կյանքում ներգրավվելու խնդիր:
Նկատի ունենալով այս ամենը եւ միանալով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնել է «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկը՝ ցանկանալով Ամանորի նախաշեմին դույզն-ինչ թեթեւացնել փախստական կարիքավոր ընտանիքների հոգսերը: Սույն ձեռնարկի շրջանակում նախատեսվում է ընտանիքներին նվիրել ձմեռային հագուստի, գրենական պիտույքների, քաղցրավենիքի եւ խաղալիքների փաթեթներ: Այս առթիվ ԵԱԴ-ը դիմել է պետական կառույցներին, Հայաստանում հավատամագրված դեսպաններին, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին` ձեռնարկին միանալու եւ միասնաբար աջակցություն ցուցաբերելու կոչով: Սոցիալական ցանցերում ստեղծվել են ձեռնարկին վերաբերող էջեր, տպագրվել են տեղեկատվական թռուցիկներ՝ հասարակության լայն շերտերին
մասնակից դարձնելու համար:
ԵԱԴ-ին այս նախաձեռնությունում իրենց աջակցությունն են հայտնել արդեն Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, «Բարեկամություն» ՀԿ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Երեւանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից:
Բոլոր հետաքրքրված անձիք կարող են մասը կազմել «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական նախաձեռնությանը՝ կատարելով ցանկացած նվիրատվություն մինչեւ ս/թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ: Նրանք կհրավիրվեն դեկտեմբերի 22-ին միասին այցելելու Դարբնիկ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵԱԴ գրասենյակ 010588768 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
4572 դիտում
10:34 13-04-2018
Միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը. Ռիտա Բալյան. «Ամերիկայի ձայն»
5109 դիտում
13:32 18-11-2018
Երևանում և ՀՀ մարզերում այսօր կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
Այս բաժնից
598 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
1006 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս