5217 դիտում
13:32 18-11-2018
Երևանում և ՀՀ մարզերում այսօր կմեկնարկի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի III ինտեգրատիվ հանրապետական փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչն է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում` գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ կցուցադրվեն հաշմանդամություն ունեցող և տիպիկ երեխաների աշխատանքները:
Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի միջոցով նրանց միավորումն ու հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը:
Փառատոնը կանցկացվի արվեստի 8 ճյուղերը ներկայացնող ոլորտներում՝ երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, լուսանկարչություն, թատերարվեստ, կինոարվեստ:
Նոյեմբերի 19-ին` ժամը 18:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և նոյեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» կներկայացվեն ներառական թատերական ներկայացումներ:
Նոյեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Վահրամ Մխիթարյանի «Հովվի երգը» ֆիլմի դիտումը:
Նոյեմբերի 24-ին` ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես և կներկայացվի համերգային ծրագիր:
Նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Տավուշի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում զուգահեռաբար կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, վարպետության դասեր և համերգներ:
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին կկայանա ինտերակտիվ հանդիպում «Մուղդուսյան» կենտրոնում:
Դեկտեմբերի 1-ին` ժամը 17:00-ին, «Երևան իմ սեր» հիմնադրամում կկայանա «Լապտերներ» նախագծի «Արվեստանոցը»` հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
Եզրափակիչ միջոցառման ընթացքում, որին աջակցում է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, տեղի կունենա մանկապատանեկան դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ համերգային ծրագրով ելույթ կունենա «Երևան» լարային քառյակը:
Նմանատիպ նյութեր
3714 դիտում
22:42 14-11-2016
Երևանում և ՀՀ մարզերում կանցկացնի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը
Այս բաժնից
670 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
898 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»