211652_close_icon
views-count4605 դիտում article-date 10:34 13-04-2018

Միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը. Ռիտա Բալյան. «Ամերիկայի ձայն»

7779 կյանք՝ հենց այդքան մարդ է փրկել Հայաստանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի աշխատանքներին էր նվիրված Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած երեկոն, որի ընթացքում Հայաստանի կառավարության պարգևների արժանացան Հայաստանում մարդկանց կյանքեր փրկած ամերիկացի բժիշկները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4344727.html]«Ամերիկայի ձայնը»[/url] Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մեր երկկողմ հարաբերությունների կարևոր խորհրդանիշներից մեկն է, իր խոսքի մեջ նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը. «Որպես երկու աղջիկների հայր, պետք է նաև անձամբ նշեմ կենտրոնի աշխատանքների կարևորությունը»: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնական նպատակն է կանանց առողջության բարելավումը, նպատակ, որի կարևորությունը դժվար է թերագնահատել, ընդգծում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը. «Երբ երջանիկ է ընտանիքի մայրը, երջանիկ է ամբողջ ընտանիքը: Կանանց առողջությունն ամբողջ մարդկության առողջությունն է»: Կենտրոնը հիմնադրվել էր ամերիկահայ բարերար Ռիտա Բալյանի նախաձեռնությամբ: Այսօր կենտրոնը շարունակում է գործել է հայ բարերարների աջակցության շնորհիվ: Ամերիկյան կառավարությունն իր կողմից Հայաստանում գործող կենտրոնի համար անվճար տրամադրում է թանկարժեք սարքավորումներ, նշում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Լաթիֆը. «Մենք տրամադրում ենք եռաչափ տոմոգրաֆիկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արագ ախտորոշել քաղցկեղը, իսկ արագ ախտորոշումն այս դեպքում կարող է կյանք փրկել»: Իր գործունեության ընթացքում կենտրոնը սպասարկել է ավելի քան 400 հազար մարդու, հիմնականում կանանց: «Մայրն է ամենակարևոր սյունը, հիմքը իր ընտանիքի»,- ինքը՝ Ռիտա Բալյանը միշտ առաջնորդվել է մեկ գաղափարով՝ հետևել սրտի կոչին, լինել արժանի քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես, ու երբեք չմոռանալ պատմական հայրենիքը»,- Հայը հային պետք է օգնի ամենից առաջ, հայը հայրենիքին պետք է օգնի»: Կենտրոնում աշխատած ամերիկացի բժիշկներն ու մասնագետներն ընդգծում են. Հայաստանում անց են կացրել իրենց աշխատանքային լավագույն տարիները: Կենտրոնի հայ աշխատակիցներին ախտորոշման ռենտգենաբանություն սովորեցրած Էն Արչերը նշում է՝ դա կյանքիս կարևորագույն գործերից մեկն էր: Միշել Փարսոնսն օգնել է Հայաստանում մամոգրաֆիայի կենտրոն հիմնադրել. «Սիրտս ընդմիշտ Հայաստանում մնաց, քանի որ դուք յուրահատուկ եք»: Էմմա Զարգարյան, Հերոս Նորավյան, Քրիստին Ավաքոֆ, Վիկեն և Ջոն Փուչիգյան՝ մասնագետներ, որոնք օգնել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հիմնադրել գինեկոլոգիական, ընտանեկան առողջության բաժիններ: Կենտրոնի հիմնադիր Ռիտա Բալյանն իր կողմից հիշեցնում է միասնության կարևորությունը. «Մենք, հայերս, պետք է սովորենք միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը»:

Նմանատիպ նյութեր