Մոսկվայի Նավթի և գազի համալսարանում ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվել
Մոսկվայի հարավ-արևմուքում գտնվող Նավթի և գազի համալսարանում զանգ է ստացվել, և անհայտ անձը հայտնել է, թե իբր համալսարանում ռումբ կա տեղադրված:
Մոտ 10 հազար մարդ տարհանվել է:
Թե որ հատվածում է տեղադրված ռումբը, անհայտ անձը չի հաղորդել:
Տարվում են անհայտ անձի հայտնաբերմանն ուղղված օպերատիվ աշխատանքներ: