Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը աջակցել է Մասիսի բազմազավակ ընտանիքներին
ԱՀԹ Մասիսի Ս.Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը հոգևոր հովիվ Տ.Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ այցելել է Մասիսի չորս կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: Երիտասարդները նրանց համար սնունդի և հագուստի փաթեթներ էին պատրաստել, որոնք ձեռք էին բերել բարեգործական ցուցահանդես վաճառքից ստացած գումարով:
Նոյեմբերի 1-ին Մասիսի Ս.Գևորգ եկեղեցու օծման 5-րդ տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ համայնքը փոքրիկ տոնախմբություն էր կազմակերպել եկեղեցու բակում:
Երիտասարդաց միության անդամներն անհրաժեշտ նյութեր ու պարագաներ էին տրամադրել այցելուներին, որպեսզի իրենց ձեռքի հմտության ու երևակայության օգնությամբ պարաստեին բացիկներ, հուշանվերներ: Այդ իրերը դրվել էին ցուցահանդես-վաճառքի: Նման բարեգործական ծրագրերի ժամանակ հավաքված գումարն օգտագործվում է համայնքի կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: