211652_close_icon

Նոր հրահանգ՝ դատապարտյալների հիվանդանոցին. Ժողովուրդ

views-count1724 դիտում article-date 09:57 16-12-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, դատապարտյալների հիվանդանոցից տասնյակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանադանոցում։ Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասել է, որ դատապարտյալների հիվանդանոցում որեւէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել: Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր