211652_close_icon
views-count1366 դիտում article-date 20:36 15-12-2014

Լոռու մարզպետն իրականացրել է փոքրիկ Նարեկի երազանքը

Նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանում անցկացված քաղաքացիների ընդունելությանը ներկայացած փոքրիկ Նարեկին Լոռու մարզպետը խոստացել էր տոնածառ նվիրել՝ ցանկանալով իրականություն դարձնել տղայի ամանորյա երազանքը: Խոստումը երկար սպասեցնել չտվեց ու արդեն դեկտեմբերի 15-ին մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը տոնածառը և վերջինիս համար նախատեսված խաղալիքները տեղափոխեցին Նարեկենց տուն: Այստեղ խոստացված նվերին անհամբերությամբ էին սպասում Նարեկն ու նրա քույրը՝ Աննան: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին` մատուցված նվերի համար և խոստացան լավ սովորել դպրոցում, լինել կարգապահ:

Նմանատիպ նյութեր