211652_close_icon
views-count10717 դիտում article-date 19:01 22-01-2015

Փոքրիկ Գոռի ամենացանկալի երազանքը կատարվեց՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ

Սիրելի հայրենակիցներ, մենք պաշտոնապես հայտարարում ենք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ: Այսօր՝ իր ծննդյան օրը, կատարվեց Գոռի ամենացանկալի երազանքը: Այժմ փոքրիկն առանց օր կորցնելու կարող է մեկնել վիրահատության: Հենց ծննդյան օրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը , հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը: Բացի այդ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը: Փոքրիկի ծնողները և հարազատները իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց , ովքեր ընդառաջեցին և իրենց լուման ներդրեցին երեխայի կյանքը փրկելու համար: Շնորհակալություն բոլորին: Մեծ շնորհակալություն առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նաև բոլոր այն անծանոթներին, ովքեր իրենց հոգացավությամբ փոքրիկի ծնողների կողքին կանգնեցին և հավատելու հույս տվեցին: Շնորհակալություն Անի Քոչարին հետևողական կերպով ընդառաջելու և փոքրիկի ծնողներին մեծ աջակցություն ցուցաբելու համար: Շնորհակալություն բոլորի աղոթքների համար: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԻՆ: ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ, ԹՈՂ ՍԱ ԼԻՆԻ ՔՈ ՎԵՐՋԻՆ ԱՅՍՉԱՓ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՈՎ ԼԻ ԾՆՈՒՆԴԸ: Այս մասին տեղեկանում ենք՝ [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1049975248363617&id=1043683802326095]Օգնենք փոքրիկ Գոռին[/url] ֆեյսբուքյան էջից:

Նմանատիպ նյութեր