Տարեվերջյան մարզխորհրդի նիստ` Արագածոտնի մարզպետարանում
Դեկտեմբերի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ, որի օրակարգում կլինեն հետեւյալ հարցերը:
1. Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեկան ցուցանիշների, ինչպես նաև հողի հարկի և գույքահարկի շտեմարանների հետ տարվող աշխատանքների մասին զեկուցում:
2. Մարզի համայնքներում ապօրինի շինարարությունների կանխարգելման և վերացման , արձանագրված խախտումների և դրա դեմ տարվող աշխատանքների մասին զեկուցում:
3. ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ամփոփիչ ելույթը՝ 2014 թվականին մարզում կատարված աշխատանքների, արձանագրված ձեռքբերումների և բացթողումների մասին:
Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: