1302 դիտում
20:36 10-02-2015
ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին
Փետրվարի 10-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացած ընթացիկ տարվա մարզխորհրդի առաջին նիստին: Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յ. Ազատյանը ներկայացրեց մարզի համայնքներում առկա առաջին հրատապության խնդիրները: Նա անդրադարձավ 2014-ին մարզում տեղադրված 5 հակակարկտային կայաններին, խոսեց դրանց արդյունավետության մասին և նախարար Երիցյանին խնդրեց, հնարավորության դեպքում, այս տարի կայանների տեղադրման քանակը հասցնել 20-ի:
Մարզի առաջնային խնդիրների շարքում Ազատյանն առանձնացրեց համայնքային մաշված տեխնիկայի վերազինման, ոռոգման համակարգի բարելավման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման ու կազմակերպման հարցերը: Մարզպետարանի աշխատակիցը շեշտեց, որ Քասախ գետի մաքրման աշխատանքների իրականացման, մի շարք քաղաքների և գյուղական համայնքների պոմպակայնների ու Ապարանի ջրամբարի վերանորոգման դեպքում մեծապես կբարելավվի մի շարք համայնքների ոռոգման համակարգը:
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
22:20 20-02-2015
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին
1518 դիտում
21:44 24-03-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Կոտայքի մարզխորհրդի հերթական նիստին
1389 դիտում
22:59 27-03-2015
ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցեց Շիրակի մարզխորհրդի նիստին
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը