Մարզխորհրդի նիստ` Սյունիքի մարզպետարանում
Օրերս Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարում էր մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է մարզի համայնքներում սեփական եկամուտների, գույքահարկի, հողի հարկի, համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների, տեղական տուրքի հավաքագրման դինամիկան և առկա խնդիրները:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն էլ հանդես է եկել մարզի գյուղատնտեսական աշխատանքների ամփոփմամբ և անտառային տարածքների պահպանության ոլորտում բնապահպանական մարմինների հետ համագործակցության, բնության հուշարձանների պահպանության և բնապահպանության այլ խնդիրների մասին զեկույցով:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, նյութատեխնիկական բազայի բարելավման ոլորտում առկա խնդիրների ու անելիքների մասին խոսել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հ. Ալեքսանյանը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մարզխորհրդի նիստի մասնակիցներին` կատարված աշխատանքների համար: