Վահագնի թաղամասում ձմեռային փառատոն կբացվի
Դեկտեմբերի 14-ին Վահագնի թաղամասում, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի կունենա ձմեռային փառատոն:
միջոցառման մաս են կազմելու մրցույթները, ձեռքի աշխատանքը, փակ և բաց տոնավաճառը, երգչախումբը և, իհարկե, Կաղանդ Պապն ու խլվլիկները:
Իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա ամանորյա տոնածառի լուսավորումը: