Իջևանի թիվ 1 դպրոցի սանը՝ դափնեկիր
Ավարտվեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնը: Սա արդեն թվով 3-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կողմից և մարզպետարանների աջակցությամբ:
Փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 1-ից: Օրերս Երևանում` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կայացավ փառատոնի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը և դափնեկիրների գալա համերգը: Փառատոնի եզրափակիչ փուլ անցած 90 մասնակիցներից դափնեկրի կոչման արժանացել և գալա համերգին մասնակցելու իրավունք էին նվաճել 19 -ը, ևս 10 մասնակից արժամացել են խրախուսական մրցանակների:
Մրցույթում հաղթել և դափնեկրի կոչման է արժանացել նաև Տավուշի մարզի ներկայացուցիչ, Իջևանի թիվ 1 դպրոցի սան Բենիամին Ղալումյանը: Գալա համերգին նույնպես Խաչատրյանական բեմից Բենիամինը ուրույն հնչեղությամբ կատարեց «Синий платочек» երգը` «Ռուսական հայրենասիրական երգ» ժանրից:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: