37832 դիտում
15:20 31-12-2017
Արտակարգ իրավիճակ Թալինի Թիվ 2 հիմնական դպրոցում. դպրոցի 9-ամյա սանը ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ դպրոցում ռումբ է դրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Թալին քաղաքի Թիվ 2 հիմնական դպրոցի նկուղում ռումբ է դրված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ահազանգի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Դարբինյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ Ոստիկանության և ԱԻՆ-ի սակրավորները:
Որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Կարճ ժամանակում Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցները պարզել են, թե որ հեռախոսահամարից է ահազանգը ստացվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Թալին քաղաքի բնակիչ, նշված դպրոցի սան, 9-ամյա Հ. Հ.-ն, ով ծնողների հետ հրավիրվել է Ոստիկանության Թալինի բաժին, կատարվածի մասին բացատրություն է տվել, որից հետո երեխային հանձնել են ծնողներին:
Փաստի առթիվ Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սևակ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
45858 դիտում
10:09 27-12-2017
Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի