Դորտմունդի «Բորուսիա»-ն բանակցություններ է վարում Էլ-Շաարավիի հետ
Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ- Շաարավիին: Ինչպես հայտնում է Corriere della Sera իտալական պարբերականը, գերմանական ակումբի ներկայացուցիչները օրեր առաջ հանդիպել են խաղացողի հետ և նրան շահավետ պայմաններով պայմանագիր են առաջարկել: Սակայն 22-ամյա ծագումով եգիպտացի խաղացողը որոշակի պատասխան չի տվել:
Չի բացառվում, որ «Բորուսիա»-ն կարող է Էլ-Շաարավիի փոխարեն «Միլան»-ին առաջարկել Չիրո Իմմոբիլեին, ով դեռևս չի կարողանում իրեն լավագույն կողմերով դրսևորել գերմանական թիմի կազմում: