Հիանալի է, որ բոլոր 4 գերմանական ակումբները հաջորդ փուլ դուրս եկան. Նոյեր
«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ուրախ է, որ Չեմպիոնների լիգայում ընդգրկված գերմանական բոլոր 4 ակումբները հաղթահարեցին խմբային փուլի արգելքը:
«Ես լուսատախտակի վրա տեսա, որ «Շալկե 04»-ը հաջորդ փուլ է անցել: Գերմանական ֆուտբոլի համար դա շատ լավ է: Հիանալի է, որ բոլոր 4 գերմանական ակումբները հաղթահարեցին խմբային փուլի արգելքը»,- նշել է Նոյերը:
Նշենք, որ 1/8 եզրափակիչում Բունդեսլիգան ներկայացված է առավելագույն թիմերի քանակով: