211652_close_icon

Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2-րդ փուլ

views-count1927 դիտում article-date 21:50 02-11-2025
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:
 
Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:
 
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
 
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
 

Նմանատիպ նյութեր