1486 դիտում
19:28 11-12-2014
«Զվարթնոց» օդանավակայանից ճամպրուկ են գողացել
Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954 թ. ծնված Միքայել Վ.-ն դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը` մոտ 510.000 դրամ արժողությամբ:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Սեյրան Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել:
Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2039 դիտում
14:16 01-06-2015
Տոկիոյի երկաթուղային կայարանում ճամպրուկ է հայտնաբերվել, որի մեջ եղել է կնոջ մասնատված մարմին
Այս բաժնից
694 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
682 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
667 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան