Ռուս ուղղափառ եկեղեցին դասագիրք է ստեղծել միգրանտների համար
                        Ռուս ուղղափառ եկեղեցին և Ռուսաստանի ուղղափառ համալսարանը միգրանտների համար դասագիրք են մշակել: 
Դասագիրքը հասարակական վայրերում վարքի, կնոջ և տղամարդու հարաբերությունների, ռուսական  ավանդական տոների և  խոհանոցի մասին է:
Նախագծի ղեկավար  Մակսիմ Պարշինն ասել է, որ «Միգրանտների լեզվական և մշակութային ադապտացիա» դասագրքի առաջին օրինակները տպագրվել են նախագահական գրանտի շնորհիվ: 
Ըստ նրա՝ դասագիրքը կօգնի միգրաններին հասկանալ ռուսական մշակույթը և  սխալներ թույլ չտալ Ռուսաստանի բնիկ ժողովրդի հետ շփման ընթացքում: 
Գրքում նաև կա այն մասին, թե ինչպես վարվել, որպեսզի էթնիկ կոնֆլիկտներ չառաջանան: Դասագրքի նպատակն է՝ օգնել միգրանտներին հարմարվել ռուսական իրականության հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

