211652_close_icon
views-count994 դիտում article-date 01:44 11-12-2014

«Մանչեսթեր Սիթի»-ն «նվաճեց» Հռոմը և դուրս եկավ հաջորդ փուլ. տեսանյութ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է: Խմբային փուլի վերջին տուրում «քաղաքաբնակները» Հռոմում կարևորագույն հաղթանակ տոնեցին կրկին փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար պայքար մղող «Ռոմա»-ին: 60-րդ րոպեին Սամիր Նասրին առաջ մղեց իր թիմին, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Պաբլո Սաբալետան հանեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերը: E խմբի հաղթող ճանաչվեց «Բավարիա»-ն, որը զուգահեռաբար տեղի ունեցած խաղում 3:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին և իր միավորների թիբը հասցրեց 15-ի: Երկրորդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Սիթի»-ն խմբային փուլը ավարտեց 8 միավորով, իսկ ահա «Ռոմա»-ն վաստակեց 5 միավոր և ԵՎրոպայի լիգայում հանդես գալու հնարավորություն ստացավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր