864 դիտում
20:52 10-12-2014
Դեսպան Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ
Դեկտեմբերի 10-ին Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար, մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի նախագահ, շեյխ Սալման Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:
Քննարկվեց տեղեկատվության և մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարևորեցին «Արմենպրես» լրատվական գործակալության և Քուվեյթի «Քունա» ազգային լրատվական գործակալության միջև ստորագրված համագործակցության փաստաթուղթն ու նշեցին, որ դա դրական հիմք է երկու երկրների միջև տեղեկատվության ոլորտի հետագա խթանման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի զանգվածային լրատվամիջոցների միջև նոր որակի փոխգործակցության ծավալման համար:
Անդրադարձ կատարվեց մշակութային բնույթի միջոցառումների ակտիվացման հեռանկարներին, ինչի կապակցությամբ դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայ-քուվեյթյան մշակութային գործակցության ընթացքն ու խոսեց 2015թ. նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներից:
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև սպորտի ոլորտում փոխգործակցության հաստատման վերաբերյալ:
Բարձր գնահատվեց քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման և հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
22:16 20-10-2015
Դեսպան Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի արդարադատության նախարարի հետ
1312 դիտում
20:53 03-11-2014
Քուվեյթում ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Այս բաժնից
697 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
694 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
673 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան