Խտրականությունն ու անհանդուրժողականությունը` փաստաբանների ուշադրության կենտրոնում. տեսանյութ
Խտրականության ու անհանդուրժողականության արգելումը Հայասատանում առանձին օրենքով ամրագրված չէ: Սահմանադրությամբ է ամրագրված, բայց ինչ է սպասվում խտրականություն դրսևորած անձին` պարզ չէ: Փաստաբանների պալատի 30 փաստաբաններ Հավասարության խորհուրդ են ստեղծել, որ քննելու է նման դեպքերը: Ոչ ֆորմալ հանձնախումբը մասնագիտական եզրահանգում կտա, որը հնարավոր կլինի դատարան ներկայացնել: Հավասարության խորհրդի անդամ են դարձել այն փաստաբանները, որոնք 12 օր Եվրախորհրդի փորձագետների մասնակցությամբ դասընթացի են մասնակցել` ծանոթանալով մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական փորձին: Նրանք հիմա աջակցելու են խտրական վերաբերմունքից զերծ հասարակության ձևավորմանը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38413]Armnewstv.am[/url]