2145 դիտում
08:23 24-11-2015
Իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում են իրենց ձեռքում:
Մյուսը, որ լուրջ վերադասավորություն է տեղի ունենում եւ նոր, համեմատաբար երիտասարդ սերունդն է մտնում խորհրդարան, հետեւաբար, տիրում պորտֆելներին
Ընդ որում, «նոր սերունդ» հասկացությունը ոչ այնքան տարիքային, որքան հոգեբանական է, և երիտասարդ համարվողներից շատերը ևս տեղ չեն ունենա նոր դասավարություններում, ինչն էլ պատճառ է դարձել համատարած անհանդուրժողականության»:
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
09:13 13-05-2014
Աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում․ Իրատես de facto
2911 դիտում
10:54 01-07-2014
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստողներից մեկին պատրաստվում են ազատ արձակել․ Իրատես de facto
Այս բաժնից
1459 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»