Գեղեցիկ սեռի իրավունքները խախտվում են դեռ չծնված. տեսանյութ
Հայաստանում գեղեցիկ սեռը պետք է ակտիվ ու նկատելի լինի: Մարդու իրավունքների պաշտպանության օրվա միջազգային կառույցների ցանկությունն է: Նրանք ցանկանում են հիշեցնել` կանանց իրավունքները մարդու իրավունքներն են: Ինչո՞ւ են հայ կանայք ավելի քիչ գնահատվում, քան տղամադրիկ` ՄԱԿ-ի մշտական համակարգողի բարձրաձայն մտահոգությունն է: Հենրետա Արենսը Հայաստանում աշխատանքի անցնելուց հետո հասկացել է` կնոջն այստեղ վստահված է ընտանիքի պաշտպանի գործը: Պետք է չմոռանալ` կանանց ակտիվությունն է հուշում տվյալ երկրի զարգացման ցուցիչը:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կանանց իրավունքների խախտման դիմում-բողոքների պակաս չունեն: Աննա Սաֆարյանը Օմբուդսմենի գրասենյակից նշում է` ոլորտում մինուսներին զուգահեռ պլյուսներ էլ կան:
Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեն նկատում է` երկրի զարգացման մարկարդակի մասին կարող է հուշել օրենսդիր մարմինը` եթե այնտեղ կանայք շատ են, ուրեմն այդ երկիրն ապագա ունի: Իրենց երկրում ամենակարեւոր պաշտոններին` պաշտպանության, ֆինանասների, կրթության նախարարությունները տարբեր տարիներին կանայք են ղեկավարել: 20 տարվա դիվանագետը սեփական փորձով է հասկացել` իրավունքները պետք է թղթի վրա չմնան, դրանք գրվել են, որ մի օգուտ տան:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38401]Armnewstv.am[/url]