211652_close_icon
views-count2898 դիտում article-date 15:36 14-08-2016

Հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Օրվա խորհրդով հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվել է նաև տարվա ամբողջ բերքը։  Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից ՃՈ հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։  Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ազգագրական երգ ու պարով համեմված համերգային ծրագրերն ուղեկցվել են թեմատիկ ցուցահանդեսներով, խաղ-մրցույթներով: Միջոցառումների բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է օրհնված խաղողի հյուրասիրություն: Երևանի բնակիչների հետ տոնի անմիջական մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր